-
13.12.2020|
13:14
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահագն Ալեքսանյանը հերքել է, թե կուսակցության վարչության նիստում քննարկվել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը:
-
13.12.2020|
13:06
Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը Facebook-ում գրել է, որ այսօր թշնամին գրավել է Հին Թաղեր գյուղը և առաջացել դեպի Խծաբերդ: Թշնամին օգտագործել էր հրետանի, մեր կողմից ունենք 6 վիրավոր:
-
12.12.2020|
21:50
Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան միաձայն պնդում են, որ Արցախում հայկական կողմի պարտության պատճառներն արմատավորված են ռուսական արտադրության «հնացած» ռազմական տեխնիկայում:
-
12.12.2020|
20:20
Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքի՝ ֆեյսբուքում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
-
12.12.2020|
19:27
Երբ պատերազմի օրերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անընդհատ ուղերձներով էր դիմում, թե հայրենիքը ձեր կարիքն ունի, իրականում ոչ թե հայ ժողովրդին նկատի ուներ, այլ Նիկոլ Փաշինյանին, քանի որ հենց նա Հայաստանից զինվոր, պարզվեց նաև զենք չի ուղարկել ռազմաճակատ։
-
12.12.2020|
15:38
Կարծում էի, որ կառավարությունն առաջինը կարձագանքի նախագահի առաջարկությանը, այսինքն՝ հրաժարական կտա՝ «ՍիվիլՆեթի» հետ զրույցում ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:
-
12.12.2020|
15:37
Շատերն են պատմելու պատերազմի 44 օրերի մասին, եւ բոլոր հարցերի պատասխանները լինելու են պետական դավաճանության քրեական գործի հատորների մեջ՝ ֆեյսբուքյան «Ռեքվիեմ» շարքի երկրորդ մասում ասել է Միքայել Մինասյանը։
-
12.12.2020|
15:36
Ես չեմ այն մարդը, ով պետք է գնահատական տա Վազգեն Մանուկյանի անցած ճանապարհին, ես Չարենցի դպրոցում աշակերտ էի, երբ Վազգեն Մանուկյանը Ամիրյան փողոցով ցույց կազմակերպած գնում էր դեպի հրապարակ՝ 1965-ին:
-
12.12.2020|
15:33
Նախորդ հարյուրամյակի ընթացքում մեր ժողովուրդը առերեսվել է ծայրահեղ մարտահրավերների հետ: Բոլոր հանգրվաններում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը աշխատել է առաջ մղել հայ ժողովրդի շահերը եւ ազգի գոյապահպանությանն առնչվող հարցերում պատմականորեն կանգնած է եղել պայքարի առաջին շարքերում՝ առանց ներքաշվելու ներքին քաղաքականության մեջ՝ թե Հայաստանում, թե Սփյուռքի որեւէ համայնքում։
-
12.12.2020|
15:24
Ռուսական լրատվամիջոցներն անդրադարձել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով դեկտեմբերի 11-ին Երևանում և մարզերում բողոքի ցույցերին: ԶԼՄ-ներն ընդգծել են ակցիայի մասշտաբային բնույթն ու ուշադրություն հրավիրել ձերբակալություններին: